211652_close_icon
views-count91888 դիտում article-date 10:37 18-09-2021

Երևանում ՌԴ քաղաքացին Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներս. կենտրոնականի պահպանության ոստիկաններն ու Երևանի պարեկները տեղում վնասազերծել են նրան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում; Ժամը 04։30-ից 05։00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կենտրոնականի պահպանության բաժնից ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում գործող Հայաստանի բանկերից մեկի մասնաճյուղի ազդանշանային ահազանգը միացել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Կենտրոնականի պահպանության բաժնի ծառայողները։ 

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները նշված բանկի պատուհանը հայտնաբերել են կոտրված և նկատել են, որ ներսում տղամարդ կա։

Ոստիկանները, մտնելով ներս, կարողացել են այդ տղամարդուն վնասազերծել, որից հետո օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր ոստիկանների ուղեկցությամբ այդ տղամարդուն տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է. նա 31-ամյա Ստանիսլավ Կ-ն է, ով Հայաստան է ժամանել 2 օր առաջ, և երբ ոստիկանները տագնապային ազդանշանը լսելուց հետո ժամանել են դեպքի վայր, նրան հայտնաբերել են բանկի ներսում՝ սրահում, նստած։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր