Կանանց Հայաստանը Մ-17 հավաքականը մարզական հավաք կանցկացնի
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը, նախապատրաստվելով ՈՒԵՖԱ Մ-17 տարեկանների կանանց Եվրոպայի առաջնության ընտրական փուլին, սեպտեմբերի 19-21-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին․
Դարպասապահներ
Էլլա Դե Կրոյֆ - «ԼԱ Բրեյքերս» (ԱՄՆ)
Լաուրա Հովհաննիսյան - «Շիրակ աղջիկներ»
Պաշտպաններ
Նաիրա Կատիկյան - «Շիրակ աղջիկներ»
Աննա Մարգարյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Սյուզաննա Հակոբյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Աննա Եղյան - «Շիրակ աղջիկներ»
Սվետլավա Ալեքսանյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Ֆրանչեսկա Խաչատուրյան - «ԼԱ Բրեյքերս» (ԱՄՆ)
Տատիանա Գրիգորյան - «Սթրայքերս» (ԱՄՆ)
Կիսապաշտպաններ
Մարիամ Մակարյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Դիանա Մելիքբեկյան - «Ուրարտու աղջիկներ»
Էմմի Սարգսյան - «Ուրարտու աղջիկներ»
Ռոզալինա Երիցյան - «Փյունիկ աղջիկներ»
Թամարա Սահակյան - «Հայասա»
Հասմիկ Գրիգորյան - «Ուրարտու աղջիկներ»
Արաքսիա Ամիրյան - «Ուրարտու աղջիկներ»
Լարա Քասաբյան - «Փյունիկ աղջիկներ»
Վանա Դերդերյան - «Սվեփ Գոլդ» (ԱՄՆ)
Մեղրի Համփարյան - «Սվեփ» (ԱՄՆ)
Հարձակվողներ
Լուսինե Կոստանյան - «Ուրարտու աղջիկներ»
Միլենա Սայադյան - «Ուրարտու աղջիկներ»
Արինա Գալստյան - «Փյունիկ աղջիկներ»
Նարինե Իսկանդարյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Միլենա Ավետիսյան - «Գյումրի աղջիկներ»
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը սեպտեմբերի 21-ին կմեկնի Խորվաթիա, որտեղ կկայանան ՈՒԵՖԱ Մ-17 տարեկանների կանանց Եվրոպայի առաջնության որակավորման B2 խմբի հանդիպումները։ Նույն խմբում մեր ընտրանու հետ ընդգրկված են Խորվաթիայի, Լիտվայի և Ղազախստանի կանանց Մ-17 հավաքականները։