211652_close_icon
views-count105945 դիտում article-date 17:56 16-09-2021

Մալաթիայում գործող «Առյուծ արքա» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը ոստիկանության գեներալ-մայորի դեմ հաղորդում է ներկայացրել, որ նա իր հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիք

  SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ  66-ամյա Հմայակ Ամիրյանը, ով հայտնել է, որ Րաֆֆու փողոցի 39/1 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու հետ կապված իր հետ վիճաբանության մեջ է մտել Երևանի բնակիչ,  69-ամյա Հովաննես Հունանյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր մեկնած  ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչին Հ. Ամիրյանը ասել է, որ  Հ. Հունանյանը իր հասցեին հնչեցրել է սպանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքներ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ համայնքային ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են նույն բաժնի հետաքննական բաժանմունք:

Հ. Հունանյանն էլ  ոստիկանության գեներալ-մայոր է, նախկինում աշխատել է   ՀՀ փոխոստիկանպետի օպերգծով տեղակալ, իսկ ոստիկանություն  ահազանգած Հ. Ամիրյանը նույնպես նախկին ոստիկանության ծառայող է,  իսկ այժմ աշխատում է  «Առյուծ արքա» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, ով Րաֆֆու փողոցի  39/1 հասցեում շինարարական աշխատանքներ է կատարում և, ըստ Հ. Հունանյանի, նա ապօրինի մտել է իր աղջկան պատկանող տարածք և ինքը նրան հորդորել է, որպեսզի իր աղջկա տարածքում շինարարական աշխատանքներ չկատարվի, ինչից հետո Հ. Ամիրյանը ահազանգել է ոստիկանություն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի  16-ին, Հ. Հունանյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր