1501 դիտում
14:39 16-09-2021
Ձեզ թվում է, որ կյանքը պետք է կանգնեցնել, ոչինչ չանել և միայն զբաղվել այդ մի ճանապարհի հարցերով. Վահան Քերոբյանը` Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված ճգնաժամի մասին․ Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մենք շատ անհանգստացած ենք Գորիս-Կապան ավտոճանապարհին եղած իրավիճակով և համարում ենք, որ ճանապարհի նման կարգավիճակը մեծ վնաս է տալիս տնտեսությանը, այդ թվում՝ զբոսաշրջությանը, բազմաթիվ զբոսաշրջիկներ, մտավախություն ունենալով ճանապարհի վերաբերյալ, խուսափում են գալ։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Գրում է Tert.am-ը։
«Ես գիտեմ, որ մեր ԱԳՆ-ն, ԱԱԾ-ն, ՊՆ-ն իրական ժամանակի ռեժիմով աշխատում են այս հարցերը լուծելու համարել։ Բնականաբար պատերազմից հետո մինչև նորմալ կյանքին անցնելն այսպիսի պրոբլեմներ կլինեն, բայց պետք է սառնասրտորեն լուծել այս խնդիրները»։
Քերոբյանը նշեց, որ իրենց խնդիրը այս պահին էսկալացիան մարելն է և խնդիրը հերթով լուծելը։ Լրագրողների հարցին` ինչպես է պատկերացնում նորմալ կյանքին անցնելը, Քերոբյանը պատասխանեց.
«Եթե ձեզ թվում է, որ կյանքը պետք է կանգնեցնել, ոչինչ չանել և միայն զբաղվել այդ մի ճանապարհի հարցերով, չշնչենք, չքնենք, ապա դա ամենևին ճիշտ չէ։ Նախորդ շաբաթվա ընթացքում 4 մլրդ դրամի լրացուցիչ մուտք է եղել բյուջե` պղնձի և մոլիբդենի խտանյութերի արտահանման վրա սահմանված տուրքերի շնորհիվ։ Մենք աշխատում ենք լուծել բոլոր հարցերը՝ առանց էսկալացիայի տարբերակը դիտարկելու։ Երբ նախորդ անգամ նման խնդիր էր առաջացել, մի օգտատեր ինձ գրել էր` «Այսպես ո՞նց կլինի ապրել, ամեն ինչ քանդվում է» և այլն, բայց այդ մարդու «story»-ները քեֆի մեջ էին։ Դրամատիզացնելը ընդամենը վնաս է տալիս։ Բոլոր հարցերը կլուծվեն դեմարկացիայի և դելիմիտացիայի արդյունքում»։
Քերոբյանի կարծիքով խոշոր չափի վնաս Իրանից եկող առևտրաշրջանառության մեջ դժվար թե լինի, և իրենք ունեն պլան Բ` մատնանշելով այլընտրանքային, շրջանցիկ ճանապարհը։ Նախարարը նաև հավելեց, որ կառավարությունը 1 մլրդ դոլար է ներդնելու Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Տեսանյութը՝ Tert.am-ի

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»