211652_close_icon
views-count1643 դիտում article-date 23:30 15-09-2021

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում անցկացվելու է «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը`

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, Երևանի «Ժամանակակից արվեստի թանգարան» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում 2021 թ. սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 26-ը Գյումրիում  (սեպտեմբերի 25-28)` «ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան» ՊՈԱԿ-ում (Ձիթողցոնց տուն-թանգարան),  Վանաձորում (հոկտեմբերի 1-4)`«Կերպարվեստի թանգարանում» և Երևանում (հոկտեմբերի 17-24)` «Առնո Բաբաջանյան»  համերգասրահի վերաբացված սրահում կանցկացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը` համաշխարհային ճանաչում ունեցող Ֆրանսիահայ անվանի արվեստագետներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան, 1907 – 2000թթ.) և Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920 – 2013թթ.)  գրաֆիկական աշխատանքների ցուցադրությամբ: 

Ցուցահանդեսին կներկայացվի  հայ-ֆրանսիական մշակութային բազմամյա կապերի և  արվեստագետների կյանքն ու գործունեությունը ներկայացնող ֆիլմ (հեղ.` Արամ Սուքիասյան):  Ցուցադրությունը կուղեկցվի ֆրանսահայ երգահանների և կոմպոզիտորների (Շ. Ազնավուր, Մ. Լեգրան, Ժ. Գարվարենց)  ստեղծագործությունների ձայնագրություններով:

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ կհրատարակվի ցուցահանդեսի երկլեզու (հայերեն, ֆրանսերեն) պատկերագիրք, որի շնորհանդեսը տեղի կունենա Երևանում կայանալիք ցուցահանդեսի բացմանը` հոկտեմբերի 17-ին: 

Նախագծի  շրջանակներում  կանցկացվի՝ «Մենատիպ  և խառը տեխնիկա. ստեղծագործենք միասին» աշխատարանը, որը կվարի արվեստաբան, նկարիչ,  ԺԱԹ-ի ցուցահանդեսային բաժնի ղեկավար Լուսինե Նաղդալյանը: 

Աշխատարանը տեղի կունենա.
 
Սեպտեմբերի  26-ին՝ Գյումրիի «ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան» ՊՈԱԿ-ում (Ձիթողցոնց տուն-թանգարան):

Հոկտեմբերի 2-ին` Վանաձորի կերպարվեստի թանգարանում:
Սկիզբը` ժամը 13:00-ին:

Ցուցահանդեսի բացման հանդիսությունները տեղի կունենա սեպտեմբերի 25-ին` Գյումրիի «ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան» ՊՈԱԿ-ում (Ձիթողցոնց տուն-թանգարան), հոկտեմբերի 1-ին` Վանաձորի կերպարվեստի թանգարանում և հոկտեմբերի 17-ին` Երևանում`«Առնո Բաբաջանյան»  համերգասրահի նորաբաց ցուցասրահում:

Միջոցառումներին կմասնակցեն ՀՀ մշակույթի և հասարակական ոլորտի գործիչներ, դիպլոմատիկ կորպուսի ներկայացուցիչներ և արվեստասեր հասարակություն:  Գյումրիում բացման արարողություններին ելույթ կունենա «Կադանս»  երաժշտախումբը (գեղ. ղեկ.` Հակոբ  Ջաղացպանյան), ծրագրում`Շ. Ազնավուր, Մ. Լեգրան, Ժ. Գարվարենց  և այլն: 

Բացման արարողությունների սկիզբը` ժամը 15.00:
 

Նմանատիպ նյութեր