211652_close_icon
views-count68735 դիտում article-date 23:48 13-09-2021

Կասկադյորական ավտովթար Երևանում. Mercedes-ը Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել է բետոնե պատնեշին և կողաշրջված վիճակում մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Mercedes GԼE մակնիշի 64 II 001 համարանիշի ավտոմեքենան Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի Լենինգրադյան փողոց ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե  պատնեշին, մոտ  4 մետր կոտրել, ապա առաջ ընթանալով՝ բախվել ծառին, կողաշրջվել և հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն  ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են  «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն  ժամանել են ՀՀ ոստիկանության  պարեկային  ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված  ծառայություն են կատարում նույն գումարտակի  ավագ պարեկներ Գագիկ Ասլանյանն ու Արմեն Ասլանյանը:

Վթարի մասին  Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են  պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հետաքննական խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից  նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր