211652_close_icon
views-count4667 դիտում article-date 21:12 13-09-2021

Հատո՞ւկ է ձգձգվում Քոչարյանին ՀՀ–ից բացակայելու թույլտվություն տալը. Խուդոյանը մանրամասնեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանն այս շաբաթվա ընթացքում վերապատրաստման դասընթացների է մասնակցելու։ Տեղեկությունն այսօր առավոտյան են Քոչարյանի պաշտպանական կողմին հայտնել։  

Sputnik Արմենիայի հետ զրույցում փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ  ՌԴ իշխանական «Եդինայա Ռոսիա» կուսակցության կողմից Մոսկվա այցելելու պաշտոնական հրավերը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը թարգմանված տարբերակով դատարանին ներկայացրել է հինգշաբթի օրը` սեպտեմբերի 9–ին և խնդրել, որ սեպտեմբերի 18–ից 28–ն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ–ից բացակայելու թույլտվություն հատկացվի երկրորդ նախագահին։  Սակայն երկօրյա զանգերն արդյունք չեն տվել։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր