211652_close_icon
views-count2028 դիտում article-date 18:26 13-09-2021

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում քաղաքացու մոտից առգրավված փաթեթների զննությամբ հայտնաբերվել է 7 բջջային հեռախոս, քարտեր, լիցքավորման լարեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հնարավոր ներնետումը կանխելու նպատակով սեպտեմբերի 12-ին՝ ժամը 20։00-ից մինչև 21։00-ն իրականացրել են դարանակալում հիմնարկի 5-րդ և 6-րդ տեղամասերի միջնամասում։

Նույն օրը՝ ժամը 20։55-ի սահմաններում, նկատել են արգելապատնեշին մոտեցող տղամարդու, որն իր մոտ եղած 2 փաթեթները փորձել է նետել հիմնարկի տարածք, ինչն էլ կանխվել է ծառայողների կողմից։

Քաղաքացի Հ․ Գ․-ի մոտից առգրավված փաթեթների զննությամբ հայտնաբերվել են 7 բջջային հեռախոս, 2 բաժանորդային քարտ, 2 լիցքավորման լար և լիցքավորման լարի փոխանցիչ։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ 
 
 
 
 
 
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր