2725 դիտում
12:59 11-09-2021
Ասում են՝ մենք, մեր տարածքը․ շատ մեծ է մտահոգությունը, հետևանքները ուրիշ բաներ կարող են լինել․ Գորիսի փոխքաղաքապետը՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանական կետի տեղակայման մասին. Tert.am
Եթե 80 կմ շառավիղով ադրբեջանական բնակչություն չկա, ինչի համար է տեղադրված։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Քարահունջ-Որոտան տեղամասում ադրբեջանական ոստիկանական կետի տեղակայմանը։
«Մեր բնակչությունը հայկական է, վաղը, մյուս օրը մեզ կսկսեն ստուգել»,–ասաց նա և նշեց, որ իրենց ոչ մեկը չի զգուշացրել նման ադրբեջանական ոստիկանական կետի տեղակայման համար։
«Ասում են՝ մենք, մեր տարածքը»,–նշեց նա՝ հստակեցնելով, որ ոստիկանական կետը տեղակայված է Կապան– Գորիս ճանապարհի Որոտանի սահմանի ռուսական հենակետի մոտ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1141 դիտում
23:06 25-12-2024
Նորոգվել է Երևան - Արմավիր - ՀՀ սահման ավտոճանապարհի Էջմիածնի հատվածը
982 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն