211652_close_icon
views-count29794 դիտում article-date 09:48 11-09-2021

Խոշոր ավտովթար՝ Երևանում. 24-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է երկաթյա գովազդային էլեկտրասյանը. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Պարույր Սարգսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ Ա. Ղանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա գովազդային վահանակի սյանը։ 

Ինրպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր