211652_close_icon
views-count2430 դիտում article-date 23:42 10-09-2021

Կիևում տեղի է ունեցել Ուկրաինայի հայ համայնքի ղեկավարի և Հայաստանի նոր դեսպանի հանդիպումը

Կիեւում՝ Ուկրաինայի Հայերի միության կենտրոնական գրասենյակում, կայացել է կազմակերպության ղեկավարության եւ Հայաստանի նոր դեսպանի հետ հանդիպումը:

AnalitikaUA.net-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի Հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը ողջունել է Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանին՝ հույս հայտնելով Կիեւի եւ Երեւանի միջեւ ավելի սերտ համագործակցության:

Հայ համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանը ներկայացնելով Ուկրաինայի Հայերի միության գործունեությունը՝ պատմել է նաեւ Հայաստանում կազմակերպության նախաձեռնությունների մասին: Մասնավորապես, 44-օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետ մասշտաբային օգնության, բարեգործական եւ սոցիալական ծրագրերի, ինչպես նաեւ առաջիկայում սքեյթ այգու բացման մասին, որը Հայաստանի մայրաքաղաքին Ուկրաինայի Հայերի միության նվերն է:

Հանդիպման շրջանակում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, որոնք կապված են համայնքի գործուներության, Ուկրաինայի եւ Հայաստանի հարաբերությունների ամրապնդման գործում դրա դերակատարման հետ:

Վլադիմիր Կարապետյանը պատմել է պաշտոնական Երեւանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման շուրջ ծրագրերի մասին:

Հանդիպմանը նաեւ մասնակցել են Ուկրաինայի Հայերի միության մի շարք տարածաշրջանային ներկայացուցիչները, համայնքների ղեկավարները, կազմակերպության նախագահի տեղակալները եւ Ուկրաինայի Հայ երիտասարդների միության ղեկավարը:

ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը միակ համաուկրաինական կազմակերպությունն է, որ միավորում է երկրում գործող բոլոր հայկական կառույցները: Ուկրաինայի հայերի միությունը դարձել Է Ուկրաինայի առաջին հասարակական կազմակերպությունը, որն ընդգրկվել է Եվրոպական միության թափանցիկության ռեեստրում: Բրյուսելում գործում է Ուկրաինայի հայերի միության ներկայացուցչությունը:

Նմանատիպ նյութեր