211652_close_icon
views-count7439 դիտում article-date 18:18 08-09-2021

Հրապարակվել է այսօրվա վարժանքների ժամանակ զոհված ռուս նախարարի մասնակցությամբ վերջին տեսանյութը

tert.am-ը գրում է. Համացանցում հայտնվել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության՝ այսօր՝ վարժանքների ժամանակ, մահացած ղեկավար Եվգենի Զինիչևի մասնակցությամբ վերջին տեսանյութը, գրում է life.ru-ն: 

Կադրերում նա դիտում է, թե ինչպես են միջգերատեսչական վարժանքները տեղի ունենում Կրասնոյարսկի երկրամասում: Նշվում է, որ տեսանյութը նկարահանվել է ողբերգությունից քիչ առաջ:

Հիշեցնենք, որ 55-ամյա Զինիչևը մահացել է Նորիլսկում վարժանքների ժամանակ: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է նախարարությունը:

«Ցավով հայտնում ենք, որ իր պարտականությունների կատարման շրջանակում, գտնվելով Նորիլսկում` միջգերատեսչական վարժանքներին` Արկտիկայի գոտին արտակարգ իրավիճակներից պաշտպանելու համար, փրկելով մարդու կյանք՝ ողբերգականորեն զոհվել է ԱԻՆ ղեկավար Եվգենի Զինիչևը», - ասել են նախարարությունից:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Նմանատիպ նյութեր