2509 դիտում
22:28 05-09-2021
Ակնհայտ զգացվում է, որ իշխող թիմի որոշ անդամների խիղճը տանջում է. Ռուբեն Մելիքյան
«Ակնհայտ զգացվում է, որ իշխող թիմի որոշ անդամների խիղճը տանջում է՝ հազարավոր մարդկանց գլուխ ուտելու, Հայրենիքն ու ազգային արժանապատվությունը թշնամուն հանձնելու համար», իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Այդ փոքրաթիվ մարդիկ շատ լավ են հասկանում, որ ո՛չ քվեարկությամբ, ո՛չ իշխանությամբ, ո՛չ ընդդիմադիրների հանցանքների մատնանշմամբ իրենց ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԸ մազաչափ անգամ չի նվազում։
Կա՛ն այդպիսի մարդիկ։ Քիչ են, բայց կան։
Հատուկ նրանց համար պարզաբանեմ հարյուրամյակներ ի վեր մեր եկեղեցու կողմից կիրառված ապաշխարության բարդ համակարգը (ծանրից՝ մեղմ), որը հիմնված էր Սուրբ Պատարագին մասնակցելու աստիճանի հետ.
1) «լացողներ». ողջ պատարագի ընթացքում գլխիկոր կանգնում եք եկեղեցու դռների մոտ ու ներս մտնողներին խնդրում եք աղոթել կամ մոմ վառել ձեզ համար
2) «ունկնդիրներ». գավիթում կամ էլ հենց բուն եկեղեցում հետևում եք պատարագի ընթացքին, ու հենց Սարգավագը թերահավատներից պահանջի հեռանալ, գլխիկոր հեռանում եք ու սպասում եք դռների մոտ
3) «չհաղորդվողներ». մնում եք մինչև վերջ, բայց հաղորդություն չեք ստանում։
Այս ամենը՝ ամեն կիրակի՝ 5-10-20 տարի շարունակ։
Կարող եք սկսել հենց այսօրվանից»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3882 դիտում
18:40 10-05-2020
Ռուբեն Մելիքյան. Ակնհայտ է, որ իշխող ուժը հակված է երկարացնել արտակարգ դրությունը
2274 դիտում
20:11 20-02-2022
Արցախահայերի դեմ թշնամանքը խրախուսում է հենց իշխող ուժը՝ քպ-ն. Ռուբեն Մելիքյան
967 դիտում
18:58 11-01-2023
ՀՅԴ երեք գործիչների ձերբակալությունը կատարվել է օրենքի ակնհայտ խախտումներով. Ռուբեն Մելիքյան
Այս բաժնից
931 դիտում
19:39 26-12-2024
2025թ.-ին աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ կբարձրանա․ քաղաքապետ
655 դիտում
19:12 26-12-2024
Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին
865 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով