1537 դիտում
21:24 03-09-2021
«Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը կբացվի Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 3-10-ը: Փառատոնի մեկնարկը կտրվի իսրայելցի մրցանակակիր կինոռեժիսոր Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմով:
Այս մասին փառատոնի կազմակերպիչները նշեցին փառատոնային առաջին ասուլիսի ընթացքում: Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը ներկայացրեց փառատոնի նոր պաստառը, որի հեղինակը ֆրանսաբնակ գրաֆիկ դիզայներ, գրաֆիկական բեսթսելեր վեպերի հեղինակ Վահրամ Մուրատյանն է:
Նա հավելեց, որ այս տարվա փառատոնի պատվավոր հյուրերից է իսրայելցի կինոռեժիսոր, Բեռլինի Ոսկե արջի դափնեկիր (Հոմանիշներ, 2019), Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակակիր (Ահեդի ծունկը, 2021) Նադավ Լապիդը:
Հենց նրա ֆիլմով է տրվում 18-րդ կինոտոնի մեկնարկը: Փառատոնի պատվավոր հյուրն է ամերիկացի նշանավոր սցենարիստ և ռեժիսոր Փոլ Շրեդերը: Վերջինս Մարտին Սկորսեզեի «Տաքսիստ», «Կատաղած ցուլը», «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմերի սցենարիստը, «Ամերիկյան ժիգոլո», «Միսիմա, կյանքը 4 մասից», «Քահանայի օրագիրը» և 2 տասնյակ այլ ֆիլմերի ռեժիսորն և 3 տասնյակ միջազգային կինոփառատոների դափնեկիր:
Փառատոնի հյուրերից է հունգարացի թատրոնի և կինոյի ռեժիսոր, Կաննի, Լոկարնոյի և տասնյակ այլ հեղինակավոր կինոփառատոների դափնեկիր Կոռնել Մունդրուցոն: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին կներկայացվեն ֆիլմեր Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոններից: Մասնավորապես, Կաննից կցուցադրվեն Լեոս Կարաքսի «Անետ», Պաուլ Վերհուվենի «Բենեդետտա», Ասղար Ֆարհադիի «Հերոսը», Գասպար Նոյեի «Վորտեքս» ֆիլմերը: Բեռլինի միջազգային կինոփառատոնից կներկայացվեն Վիկտոր Կոսակովսկու «Գունդա», Մարիա Սփեթի «Պարոն Բախմանի դասարանը», Դընի Կոտեի «Սոցիալական հիգիենա» կինոնկարները: Կցուցադրվեն նաև այլ ֆիլմեր: Կինոտոնի աջակիցն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ևս մեկ անգամ շեշտեց փառատոնի կարևորությունը՝ երկրի վարկանիշի բարձրացման տեսանկյունից:
«Երկրորդ տարին է, որ աննկարագրելի դժվարություններ հաղթահարելով անցկացնում ենք փառատոնը: Ուրախ եմ, որ անկախ բոլոր օբյեկտիվ, պատմաքաղաքական խոչընդոտներից ու բարդություններից մենք անցկացնում ենք փառատոնը և չենք ընդհատում մեր լավագույն միջազգային փառատոնի կյանքը և ընթացքը:
Սա զուտ փառատոն չէ. այսօր փառատոնները հանրային ինքնաարտահայտման ակցիաներ են, և սրանով մենք հաստատում ենք կյանքի շարունակականությունը»,-նշեց Արա Խզմալյանը: Նա շեշտեց՝ փառատոնն ընդգրկել է այնպիսի ֆիլմացանկ, որն օգնելու է հասկանալ, թե տարբեր իրողություններում և պատմական շրջաններում ինչպես են տարբեր երկրները հաղթահարել ճգնաժամերը: Կինեմատոգրաֆի միջոցով օգնելու են հանրությանը, որպեսզի չթուլանա կամքն ու լավատեսությունը, հավատը դեպի պայծառ ապագան:
Հավելենք, որ փառատոնը, բացի բուն ընթացքից՝ հոկտեմբերի 3-10-ի ծրագրերից, նաև շարունակական ընթացք կապահովի՝ այլ օրերին ևս իրականացնելով միջոցառումներ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
910 դիտում
10:11 22-06-2024
«Ոսկե ծիրան» փառատոնը կբացվի Ատոմ Էգոյանի ֆիլմով
1458 դիտում
14:27 14-04-2015
Կաննի 68-րդ կինոփառատոնը կբացվի Կատրին Դենյովի դերակատարմամբ «Գլուխը բարձր պահած» ֆիլմով
Այս բաժնից
856 դիտում
16:33 27-12-2024
Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը