211652_close_icon
views-count174769 դիտում article-date 14:35 03-09-2021

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում ծեծի է ենթարկվում «Ծիրան» սուպերմարկետի անվտանգության պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ, սեպտեմբերի 2-ին Գայի պողոտայում գտնող «Ծիրան» սուպերմարկետում մի խումբ անձանց կողմից տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նշված սուպերմարկետում մի խումբ անձինք վիճաբանել են, ապա ծեծի ենթարկել սուպերմարկետի անվտանգության պետ 29-ամյա Տ․Խ․-ին։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ, տաք հետքերով պարզել են կռվի մասնակիցների ինքնությունը և «տաք-տաք» նշված արարքը կատարելու կասկածանքով Նոր Նորքի ոստիկանություն են  բերման ենթարկել Երևանի բնակիչ 48-ամյա Էդուարդ Բեյբությանին, նրա որդուն՝ Երևանի բնակիչ 20-ամյա Ռազմիկ Բեյբությանին, ինչպես նաև՝ պարզել են նրանց հետ մասնակցած ևս մի քանի անձանց ինքնությունը։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձանց կողմից այդ արարքը կապված է եղել այն հանգամանքով, որ առավոտյան «Ծիրան» սուպերմարկետում վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել, ինչը Նոր Նորքի ոստիկանները օպերատիվորեն, տաք հետքերով պարզել էին, և այդ ժամանակվա ծեծկռտուքին մասնակցած բոլոր անձինք հայտնաբերվել ու տեղափոխվել էին ոստիկանության Նոր Նորքի բաժին, ինչից հետո այդ մասին իմանում են Բեյբությանները և գալիս են սուպերմարկետ ու սկսում վիճաբանել այնտեղ գտնվող մարդկանց հետ, թե՝ «դուք չէ՞իք կարող առավոտվա վիճաբանությունը ձեր մեջ պահեիք, չհայտնեիք ոստիկանություն»։ Այդ պարզաբանումը այնուհետև վերածվում է լեզվակռվի, հետո ծեծկռտուքի։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ․ Բեյբությանը որպես կասկածյալ ձերբակալվել է։ 

SAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է Է․ և Ռ․ Բեյբությանների մասնակցությամբ տեղի ունեցել ծեծկռտուքը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 168+
168+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր