211652_close_icon
views-count51604 դիտում article-date 13:48 03-09-2021

Սպանության փորձ Երևանում․ բժիշկները պայքարում են 25-ամյա տղայի կյանքի համար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է ավագ քննիչ Դադոյանի որոշմամբ։ 

Երեկ, սեպտեմբերի 2-ին, ժամը 21։00-ի սահմաններում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի, վերջույթների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչությայն քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանը։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Պողոսյանը։ 

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 25-ամյա  Հարություն Հարությունյանն է, ով ըստ բժիշկների՝ ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ 

Ոստիկաններն ու քննիչները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նա դեռևս անհայտ անձի կողմից դանակի մի քանի հարվածներ է ստացել Թումանյան փողոցի 9 հասցեի մոտ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, դանակահարողի ինքնությունը և հանցագործության գործիք-առարկան հայտնաբերելու ուղությամբ։ 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր