211652_close_icon
views-count1917 դիտում article-date 16:21 02-09-2021

Կասեցվել է «Անտառի բարիք» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյունքում «Անտառի բարիք» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասում (գ. Կողբ) հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:

Մասնավորապես՝ կազմակերպությունն ապահովված չի եղել խմելու ջրի անխափան ջրամատակարարմամբ, անձնակազմի չունի հանդերձարան, տեղադրված չեն եղել տաք և սառը ջրով ապահովված լվացարաններ, գործող կոյուղուն միացված սանհանգույց, բացակայել են ձեռքերի լվացման և ախտահանման միջոցները:
 
«Անտառի բարիք» ՍՊԸ պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեսվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
 
https://snund.am/?p=58256  
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր