211652_close_icon
views-count1573 դիտում article-date 12:01 31-08-2021

Աշտարակի մի շարք հասցեներում և Սյունիքի Գորայք գյուղում գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 31-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Գիտավան-2 և Նարեկ թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 1-ին՝ ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 2-ը՝ ժամը 11:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորայք գյուղի գազասպառողների և «Ս.Կ. Կազ» ՍՊԸ-ի գազամատակարարումը:

Նմանատիպ նյութեր