3451 դիտում
19:49 29-08-2021
Միջազգային գործընկերներից ստացած արձագանքները ապշեցուցիչ են. Արմեն Աշոտյան
«Սյունիքի վերջին դեպքերի հետ կապված, ինչպես միշտ, հաղորդագրություններ եմ գրել մեր միջազգային գործընկերներին, որպեսզի տեղեկացված լինեն Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ վարքագծի մասին եւ դատապարտեն այն», իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ստացած արձագանքները ապշեցուցիչ են։
Մեր խնդիրներին մշտապես ու աչալուրջ եվրոպացի գործընկերներս ինձ պատասխանում են, որ այս դեպքերի կապակցությամբ հանրային սուր դիրքորոշում հայտնելուց զերծ կմնան, քանի որ.
«Հայաստանի վարչապետը հրապարակավ ընդունել է, որ այդ ճանապարհի հատվածը հանդիսանում է Ադրբեջանի սուվերեն տարածք, ուստի ադրբեջանական կողմին հնարավոր է մեղադրել միայն «ապակառուցողականության» մեջ»։
Այսինքն, կապիտուլյանտի պարտվողական եւ թրքամետ հայտարարությունները կտրուկ նվազեցնում են մեր ազգային շահերի հետապնդման արդյունավետությունը առանց այն էլ թերի արձագանքող միջազգային կառույցներում։
Հնարավոր չէ էֆեկտիվ պաշտպանել Հայաստանի եւ Արցախի շահերը, եթե պաշտոնական Երեւանը անում է ճիշտ հակառակը։
Սրանք մեր ձեռքերը կապում են նաեւ արտերկրում եւ մեզ ներկայացնում են «ռեւանշիստ»։
Հետեւությունները թողնում եմ ձեզ»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
814 դիտում
13:58 14-05-2014
Կրթության բնագավառում ԵՄ-ն Հայաստանի գլխավոր գործընկերներից մեկն է. Արմեն Աշոտյան
5247 դիտում
10:34 17-06-2017
Անհասկանալի է, որ դեռևս չկա որևէ արձագանք միջազգային գործընկերներից. Արա Բաբլոյան
Այս բաժնից
889 դիտում
23:07 22-01-2025
Վարչապետն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին
982 դիտում
22:54 22-01-2025
Վաղը կշարունակվեն «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները․ փաստաբան