211652_close_icon
views-count22550 դիտում article-date 11:19 28-08-2021

Խոշոր հրդեհ՝ Սպիտակ քաղաքում գործող «Շողեր» մանկապատանեկան կենտրոնում. ժամանել են Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ժգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասում գործող մանկապարտեզի շենքում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻն ՓԾ Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 3 մարտական հաշվարկով։ 

Հրշեջները մարել են «Շողեր» մանկապատանեկան կենտրոնում առաջացած հրդեհը։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն մանկապատանեկան կենտրոնը նյութական լուրջ վնասներ է կրել։ 

Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարել է Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Ս. Գաբրիելյանը։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորոթյամբ։ 

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, Լոռու մարզային փրկարարական վարչությունում պարզվում է։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր