17255 դիտում
17:30 28-09-2024
Խոշոր հրդեհ` Երևանում գործող թիվ 185 հիմնական դպրոցի փայտագործության դասասենյակում․ ժամանել է հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` սեպտեմբերի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Համո Բեկնազարյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող Երևանի թիվ 185 հիմնական դպրոցի շենքում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված դպրոցի 2-րդ հարկում գտնվող փայտագործության դասասենյակում:
Ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար տուժածներ չկան:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սոս Սերոբյանն ու կրտսեր պարեկ Էդիկ Առաքելյանը:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:
Լուսանկարները` Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+