211652_close_icon
views-count3832 դիտում article-date 21:15 27-08-2021

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 27-30-ը սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 4-5 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։


Հանրապետության տարածքում`

Օգոստոսի  28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նմանատիպ նյութեր