«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին անդրադարձել է ակումբից իր հեռանալու հավանականությանը:
«Եթե ինձ չհեռացնեն, ապա ես «Յուվենտուսում կմնամ նաև հաջորդ մրցաշրջանում:
Դա իմ աապագայի մասին հարցը չէ: Դա կախված է նրանից, թե ինչպիսի պետք է լինի «Յուվենտուսի» ապագան: Մրցաշրջանի ավարտից հետո մենք պետք է նստենք սեղանի շուրջ և ամեն ինչ քննարկենք:
Երբ սկսվի հաջորդ մրցաշրջանը, մենք նորից ունենալու ենք զրո միավոր: Մենք նորից պետք է ցույց տանք մեր մրցունակությունը», ասել է Ալեգրին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալեգրին կարող է գլխավորել «Արսենալը»: