211652_close_icon
views-count44686 դիտում article-date 13:55 27-08-2021

Ադրբեջանը հայկական կողմին փոխանցել է տեղեկություն, որ իրենց ուղեկալներից մեկի վրա հարձակում է եղել. ՀՀ ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի եւ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 26-ից փակված Գորիս-Որոտան եւ Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացելու վերաբերյալ։

Այս մասին տեղակացնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։

Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության կողմից հայկական կողմին փոխանցվել է տեղեկություն, որ իրենց ուղեկալներից մեկի վրա հարձակում է տեղի ունեցել:

Ներկայումս ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը օպերատիվ-հետախուզական եւ որոնողական միջոցառումներ են իրականացնում ադրբեջանական կողմի տրամադրած տեղեկության վերաբերյալ:

Ճանապարհի վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են:

Նմանատիպ նյութեր