Կապանից ճանապարհը ոստիկանության կողմից փակվել է. Արմեն Մկրտչյան
Ադրբեջանցի զինվորականների կողմից փակած ճանապարհի հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ բեռնատար, մարդատար, ինչպես ՀՀ պետհամարանիշներով, այնպես էլ արտասահմանյան պետհամարանիշներով մեքենաները տարհանվել են։
Այս մասին Հանրային հեռուստաընկերությանն ասել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։
«Որեւիցե խնդիր չկա քաղաքացիների հետ կապված։ Հատվածը մոտ 5-6 կմ է։Բնակչություն չկա, բոլոր քաղաքացիները տարհանվել են ինչպես ՀՀ քաղաքացիները, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները։ Կապանից ճանապարհը ոստիկանության կողմից փակվել է։ Տրանսպորտային միջոցներն ուղղորդվում են Տաթեւի ճանապարհով, ինչպես նաեւ Սիսիանից նույնպես ուղղորդվում են, որպեսզի շրջանցիկ ճանապարհով անցնեն»,- հայտնել է նա։