211652_close_icon
views-count2767 դիտում article-date 23:43 24-08-2021

Հուզիչ տեսարան Գյումրիում․ զոհված զինծառայողների ընտանիքներին հատկացված բնակարաններում տնօրհնեք անցկացնող հոգևորականն արտասվում էր. aravot.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկահայ բարերար Մանուշ Մամյանի, «Armenian Fund» ու «Ժոզեֆ և Ալիս Դորյանների» ընտանեկան հիմնադրամների միջոցներով այսօր Գյումրու Մուշ թաղամասում Գյումրու փոխքաղաքապետերի, հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ բնակարաններ նվիրեցին պատերազմում նահատակված երկու զինծառայողների՝ Արա Մկրտչյանի ու Հովհաննես Խաչատրյանի ընտանիքներին։

aravot.am-ի փոխանցմամբ՝ բնակարանները գեղեցիկ հարդարված էին, կահավորված։ Երկու ընտանիքն էլ բնակվում էին տնակներում, ընդ որում մեկը՝ Հովհաննես Խաչատրյանի կինն ու երկու զավակները վարձով էին ապրում։

Բնակարանները երկու սենյականոց են։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր