Ստասիկ Նազարյանը կներկայացնի Հայաստանը՝ Ճապոնիայում մեկնարկող Պարաօլիմպիկ խաղերին
Դեռևս չեն լռել Տոկիոյում անցկացված ամառային օլիմպիական 32 –րդ խաղերի արձագանքները, իսկ ահա այսօր Ճապոնիայի նույն ՝ ազգային մարզադաշտում, Երևանի ժամանակով 15. 00 –ին, տեղի կունենա պարաօլիմպիկ խաղերի բացման արարողությունը:
Հանդես կգան 162 երկրների և փախստականների թիմերի շուրջ 4400 պատվիրակներ: Նրանք 22 մարզաձևերում կվիճարկեն մեդալների 539 հավաքածու:
Հայաստանը ներկայացնում է սայլակավոր պարաաթլետ Ստասիկ Նազարյանը: Նա կմրցի 100մ արագավազքում:
Ստասիկը հինգերորդ անգամ է մասնակցում համանուն մարզահանդեսին: Վերջինը եղել է 2018թ. Փհենչհանում կայացած ձմեռային խաղերը: Պարադահուկային արագավազքում / 1, 1 կմ / , 36 մրցակիցների պայքարում, ճանաչվել է 31 –րդը:
Հայաստանը առաջին անգամ պարալիմպիկ խաղեր է մարզիկ գործուղել 1996թ. ՝ ամառային և 1998թ. ՝ ձմեռային մարզահանդեսներին: