211652_close_icon
views-count1259 դիտում article-date 17:17 24-08-2021

Մենք կարո՛ղ ենք դառնալ այս երազանքի մի մասնիկը

Բորիսի 14 տարին նոր էր լրացել, իր անհոգ  կյանքով  ապրում էր Արցախի Հադրութ քաղաքում, երբ սկսվեց պատերազմը: 

Դա իր կյանքի ամենադաժան առավոտն էր. Հայրը, ով զինվորական էր՝ միանգամից մեկնեց ռազմաճակատակ: Բորիսը մոր և չորս տարեկան եղբոր հետ, մահից մազապուրծ  մի քանի օրում  հասավ Երևան:   

Ռումբերի հարվածից   վառվեց նրանց տունը, իսկ մի քանի օր անց թշնամին  օկուպացրեց նաև Հադրութ քաղաքը:

Երևանում տղան միանգամից մեծացած, հասունացավ, տղեկից դարձավ տղամարդ: Հայրը ճակատում էր, մի ձեռք շորից բացի ոչինչ իրենց հետ ոչինչ չէին վերցրել. Պետք էր ապրել:

Մոտը 100 հազար դրամ ուներ, որ հավաքել էր համակարգիչ առնելու համար: Հորաքրոջ խորհրդով  օնլայն խանութ բացեց, այդ գումարով մի քանի ապրանք գնեց ու սկսեց վաճառել: 

Նրա մասին լուրը միանգամից ամբողջ համացանցով տարածվեց և մարդիկ սկսեցին  ոչ միայն դառնալ նրա փոքրիկ խանութի հաճախորդը, գնումներ կատարել, այլ ամեն մեկն աջակցում էր ինչպես կարողանում էր:

Այդ առթիվ Բորիսը գրում է. «Ինձ ու ինձ նման հազարավոր մարդկանց, ում վերջին պատերազմը զրկեց ամեն ինչից, ոտքի կանգնեցրիք դուք՝ բարի ու սրտացավ հայեր: Ձեր ջերմությունն է, որ ստիպում է չկոտրվել, քայլել առաջ, թոթափել տխրությունը, ապագայի հանդեպ վախերը: Շնորհակալ եմ, որ պատերազմի առաջին օրվանից կողքիս եք. Ես զգում եմ յուրաքանչյուրիդ բարի վրաբերմունքը»:

Պատերազմն ավարտվել է, Բորիսի ծննդավայրը մնացել է թշնամուն: Կյանքը պետք է շարունակել զրոյից: 

Ու հիմա այս տղան, ով Հայաստանում  ընկալվում է որպես մաքառման սիմվոլ, մի նոր  երազանք ու ծրագիր ունի.

Նա ուզում է ստեղծել հեքիաթային մի սրճարան, որտեղ  ամեն բան կլինի հայեցի, հայի, Հայաստանի ու Արցախի մասին: Այն կլինի մանկա-պատանեկան և այստեղ մտնող յուրաքանչյուր երեխա կհեռանա մի քիչ ավելի շատ  ճանաչած ու սիրած մեր երկիրը, մի քիչ ավելի հայրենասեր, քան կար:

«Ես ուզում եմ , որ այս սրճարանում աշխատեն  պատերազմից տուժած մարդիկ: Այստեղ նաև  պատերազմի հետևանքով իրենց ծննդավայրը կորցրած բալիկների համար  անվճար տոներ կկազմակերպենք»,- ասում է Բորիսը:

Նրա  ու իր զարմուհու այս  վեհ ծրագրի մասին իմացել է Ֆրանսիայում ապրող մեր հայրենակցուհին և բացել օնլայն հանգանակություն: Ահա հղումը:

Եվ միայն մեզանից է կախված՝ իրականությո՞ւն կդառնա այս պատանու երազանքը, թե ոչ: Մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ այս երազանքի մի մասնիկը, կարող է դառնալ այն մարդն, ով  օգնեց, որ չկոտրվեն, որ  չհուսահատվեն նրանք, ովքեր  դժոխքի միջով են անցել, բայց ապրելու հանդեպ դեռ հավատ ունեն:

Մենք հաղթում ենք , երբ միասնական ենք:   Բորիսի երազանքը իրականություն կդառնա, համոզված ենք:

Նմանատիպ նյութեր