43141 դիտում
16:50 23-08-2021
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ Mercedes-ը բախվել է գովազդային երկաթյա սյանը․ պապը, տատը` շտապօգնության, իսկ 2 թոռները ճանապարհային ոստիկանների ավտոմեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 10․5 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված գովազդային երկաթյա սյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ն դասակի տեսուչներ Ռադիկ Գրիգորյանն ու Վոլոդյա Կարապետյանը։ Երեխաներին նրանք իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
Օպերատիվ են գործել նաև «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչ վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ն դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Ավետիք Ավետիսյանը։
Փաստի առթիվ Մ․ Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները ընտանիքի անդամներ են՝ պապը, տատը և 2 թոռները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2002 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)