16082 դիտում
18:34 21-08-2021
Հայաստանի ամենախիտ բնակավայրում 18 հարկանի շենքերի անթույլատրելի կառուցապատումն արդեն սկսվել է․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Բոլորը գիտեն, որ Հարավարևմտյան թաղամասը (ՀԱԹ) Հայաստանում ամենախիտ բնակեցված տարածքն է, սակայն դա ետ չի կանգնեցրել Սվաճյան փողոցի վերջնամասում գտնվող հողամասի նոր տերերին, որպեսի 18 հարկանի շենքերի համալիրի նախագծով դիմեն քաղաքապետարան և քաղաքապետարանը՝ խախտելով ընդունված ճարտարապետա-շինարարական պետական նորմերը, տան նման շինթույլտվություն։
Սվաճյան 62 շենքի բնակիչներն, իրենց շենքի առաջ գտնվուղ հողամասում 30-40 տարիներ առաջ բազմաթիվ ծառներ էին տնկել և վերածել այգիի, որը սակայն արդեն ավելի քան 25 տարի է՝ ձեռքից ձեռք է անցնում, աստիճանաբար չորանում և ամայանում։
Իսկ այժմ Սվաճյան փողոցի բնակիչները ֆեյսբուք սոցցանցից են տեղեկանում, որ շենքը մեկ այլ նոր սեփականատեր է ձեռք բերել և պատրաստվում է այն քաղաքապետարանի նորմերի խախտմամբ ու անտեսմամբ տրված շինթույլտվության հիման վրա վերածել 18 հարկանի շենքերի համալիրի։
Կառուցապատումն այսօր արդեն սկսված է, սակայն բնակիչները համոզված են, որ սա իրականում նման շենքի տեղ չէ և պատրաստվում են թույլ չտալ կառուցապատումը․ հարևանությամբ չկան խաղահրապարակներ, կանաչապատ տարածքներ և անգամ շնչելու մաքուր օդ ու սա էլիտար շենքի տեղ չէ։
Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
Նմանատիպ նյութեր
2895 դիտում
20:14 04-05-2015
Աշխարհի ամենախիտ բնակեցված կղզին. ֆոտոշարք