211652_close_icon
views-count58863 դիտում article-date 20:39 20-08-2021

Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են Ford Transit-ն ու BMW-ն. վարորդներին առաջինը օգնության է հասել բանակից զորացրված կապանցի երիտասարդ տղան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Անդրանիկ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 18-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Այդ օրը, ժամը 11։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 227 կմ հատվածում բախվել են BMW և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկություններիէ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վթարի հարևանությամբ գտնվող գազալցակայանի աշխատակիցներն ասում էին, որ վարորդներին առաջինը օգնության է հասել Կապան քաղաքի բնակիչ մի երիտասարդ տղա, ով դեպի Երևան ընթանալիս է եղել, երբ նկատել է վթարը, մոտեցել և օգնություն է ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Բախման հետևանքով էլ BMW-ն հարվածել է երկաթե արգելապատնեշին, իսկ Ford-ն էլ հայտնվել է գազալցակայանի տարածքում։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր