Վարչապետի աշխատանքային այցը Ղրղզստան ավարտվել է
Ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն, որտեղ նա մասնակցում էր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
ՀՀ վարչապետն արդեն ժամանել է Երեւան։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել են Անվտանգության խորհրդի անդամները։