1853 դիտում
16:50 19-08-2021
Ապրանքների անօրինական ներկրման, կաշառք ստանալու և այլ չարաշահումներ թույլ տալու համար մեղադրանք է առաջադրվել 8 անձի, այդ թվում` ՊԵԿ պաշտոնյաների
ՀՀ պետական եկամուտների կոմիտեում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են մեծ քանակությամբ տարբեր տեսակի ապրանքների` Վրաստանից ՀՀ տարածք ապօրինի ներկրման, ինչպես նաև ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական անփութության, ապրանքների անօրինական ներկրմամբ զբաղվող անձին օժանդակելու դեպքեր, որոնց հետևանքով պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 73 մլն ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ:
Այս մասին հայտնում են ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից։
Մասնավորապես, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ապրանքների անօրինական ներկրմամբ զբաղվող Լևոն Ավագյանը 2019թ. դեկտեմբերից 2020թ. մարտն ընկած ժամանակահատվածում` 4 վարորդների օժանդակությամբ, առանց մաքսային հայտարարագրման և համապատասխան մաքսային ձևակերպումների, Բագրատաշենի մաքսակետով Վրաստանից Հայաստանի Հանրապետություն է ներկրել ընդհանուր 9 բեռնատար սննդամթերք և ավտոյուղեր: Այդ ընթացքում Բագրատաշենի մաքսակետի ուղեփակոցում ծառայություն իրականացնող մաքսային տեսուչ Հայկ Մարտիրոսյանը, չկատարելով իր ծառայողական պարտականություները, ապրանքների վերաբերյալ մաքսային հայտարարագիր ներկայացված չլինելու պայմաններում թույլատրել է Լ. Ավագյանին պատկանող բեռների ապօրինի ներկրումը ՀՀ տարածք:
Քննությամբ հիմնավորվել է նաև, որ Բագրատաշենի մաքսակետի կշեռքավար Տիգրան Ավետյանը հանցավոր համաձայնության է եկել Լևոն Ավագյանի հետ` վերջինիս կողմից ապրանքներն առանց հայտարարագրման ներկրելուն օժանդակելու, ինչպես նաև մաքսատան տեսուչի կողմից Լ. Ավագյանից խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու հարցերում: Մասնավորապես` Տիգրան Ավետյանը բեռների անօրինական ներկրումներին օժանդակելուց հետո Լևոն Ավագյանից ընդհանուր շուրջ 6000 ԱՄՆ դոլար կաշառքի գումարներ է վերցրել և փոխանցել մաքսատան պաշտոնատար անձին: Տ. Ավետյանը հերթական` 800 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը չի հասցրել վերցնել և փոխանցել մաքսային տեսուչին` իրավապահ մարմինների կողմից հանցագործության դեպքը բացահայտվելու պատճառով:
Բացի այդ, Բագրատաշենի մաքսակետի հերթափոխի պետ Վոլոդյա Ասատրյանը, իր հերթին, ծառայության նկատմամբ ցուցաբերելով անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, Լ. Ավագյանի կողմից վերը նշված ապօրինի ներկրումներ կատարելու օրերին իր ղեկավարած հերթափոխում ընգրկված կշեռքավարի և մաքսային տեսուչի գործունեության նկատմամբ վերահսկողական գործառութային պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Նկարագրված հանցավոր արարքների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 73 մլն դրամի վնաս, որի մի մասը նախաքննության ընթացքում վերականգնվել է, իսկ մնացած մասի չափով արգելանք է դրվել մեղադրյալներին պատկանող գույքի վրա: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել`
Լևոն Ավագյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205‑րդ հոդվածի 1‑ին մասի 2‑րդ կետով /6 դրվագ/, 205‑րդ հոդվածի 2‑րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 312‑րդ հոդվածի 2‑րդ մասով /8 դրվագ/,
Արթուր Տիրացվյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38‑205‑րդ հոդվածի 1‑ին մասի 2‑րդ կետով /5 դրվագ/,
Ամատուն Ենոքյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38‑205‑րդ հոդվածի 1‑ին մասի 2‑րդ կետով,
Վահան Սահակյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38‑205‑րդ հոդվածի 1‑ին մասի 2‑րդ կետով,
Էդգար Ավետիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38‑205‑րդ հոդվածի 1‑ին մասի 2‑րդ կետով,
Վոլոդյա Ասատրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315‑րդ հոդվածի 1‑ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 315‑րդ հոդվածի 2‑րդ մասով /7 դրվագ/,
Հայկ Մարտիրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308‑րդ հոդվածի 2‑րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 308‑րդ հոդվածի 1‑ին մասով /6 դրվագ/, ՀՀ քրեական օրենսգրքի 38‑205‑րդ հոդվածի 2‑րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38‑205‑րդ հոդվածի 1‑ին մասի 2‑րդ կետով /5 դրվագ/,
Տիգրան Ավետյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38‑311‑րդ հոդվածի 3‑րդ մասի 3‑րդ կետով /8 դրվագ/, ՀՀ քրեական օրենսգրքի 38‑205‑րդ հոդվածի 1‑ին մասի 2‑րդ կետով /6 դրվագ/ և ՀՀ քրեական օրենսգրքի 38‑205‑րդ հոդվածի 2‑րդ մասով:
Վերը նշված մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
3020 դիտում
14:55 11-07-2019
Աշխատանքի ընդունելու համար կաշառք ստանալու, կաշառք տալու գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի