211652_close_icon
views-count18259 դիտում article-date 15:58 19-08-2021

Արտակարգ դեպք Երևանում․ վերելակի հորն ընկնելու հետևանքով՝ «կատատրավմա» ախտորոշմամբ՝ 33-ամյա ադմինիստրատորը տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։  Ժամը 21։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժշիկների 71 խումբը «կատատրավմա» ախտորոշմամբ իրենց մետ է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 33-ամյա Արամ Գեղամյանն է, ով վնասվածքները ստացել է Ա․ Սարգսյան փողոցի 1-ին շենքի վերելակի դուռը բաց լինելու և նշված շենքի 3-րդ հարկից վերելակի հորն ընկնելու հետևանքով։

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Գեղամյանն աշխատում է «Լանար» ՍՊԸ-ում որպես ադմինիստրատոր։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր