Թրամփի գործունեության հավանության վարկանիշն ընկել է մինչեւ 40 տոկոս. հարցում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործունեության հավանության վարկանիշն անցած շաբաթվա ընթացքում ընկել Է 4 տոկոսային կետով՝ մինչև 40 տոկոս: Տվյալները հոկտեմբերի 29-ին հրապարակել Է Gallup սոցիոլոգիական ծառայությունը:
Արձանագրվել է, որ պետության ղեկավարի վարկանիշի անկումն «ի չիք դարձրեց» դրա ամբողջ աճը վերջին 4 շաբաթվա ընթացքում: Ամերիկացիների 54 տոկոսը ներկա դրությամբ հավանություն չի տալիս նախագահի աշխատանքային գործունեությանը:
Նշենք, որ հարցումն անցկացվլ է հոկտեմբերի 22-ից մինչև 28-ը։ Դրան մասնակցել են 18-ից բարձր տարիքի մոտ 1,5 հազար ամերիկացիներ, ովքեր ապրում են երկրի բոլոր նահանգներում։