«Ռեյնջերս» - «Ալաշկերտ» հանդիպումը դիտելու մասին
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի «Գլազգո Ռեյնջերս»-«Ալաշկերտ» հանդիպումը կցուցադրվի ROSTELECOM և UCOM ցանցերում հասանելի VMEDIA հեռուստաալիքով։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։
ROSTELECOM ցանցում՝ (N 600), իսկ UCOM ցանցում (N 137)։
Խաղը կկայանա օգոստոսի 19-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23:00-ին: