211652_close_icon
views-count1381 դիտում article-date 20:42 15-08-2021

Մալայզիայի վարչապետ Մուհիդին Յասինը մտադիր է հրաժարական տալ

Մալայզիայի վարչապետ Մուհիդին Յասինը հրաժարական է տալիս, քանի որ չի կարողացել ստանալ մեծամասնության աջակցությունը, հայտնում է malaysiakini.com-ը:

Կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ Մուհիդինը երկուշաբթի օրը հրաժարականի դիմում կներկայացնի թագավորին: «Վաղը տեղի կունենա նախարարների կաբինետի հատուկ նիստ: Դրանից հետո նա կգնա պալատ` հրաժարականի դիմում ներկայացնելու համար»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ վարչապետը կիրակի օրը կայացած հանդիպման ժամանակ իր «Բարսատու» կուսակցության անդամներին տեղեկացրել է, որ սպառել է իր վարչակազմին աջակցելու բոլոր հնարավորությունները, եւ հրաժարականը վերջին միջոցն է:

Նմանատիպ նյութեր