Մալայզիայի վարչապետը ծրագրում է դատի տալ The Wall Street Journal-ին
Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակը քննարկում է The Wall Street Journal-ի դեմ հայց ներկայացնելու հնարավորությունը այն հրապարակման համար, որով ինքը մեղադրվում 700 մլն ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու համար: «Ես հանձնարարել եմ իմ փաստաբաններին և մոտ ապագայում նրանք ինձ խորհուրդ կտան՝ ինչպես վարվել այս պարագայում: Հայցը հնարավոր է և մեր երկրի դատարան ներկայացնել, և այլ երկրների», հայտարարելէ Մալայզիայի վարչապետը:
Ըստ Reuters-ի աղբյուրների, հայցը կարող է դատարան ներկայացվել հուլիսի 7-ին: