2876 դիտում
15:29 26-03-2017
Սպանվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդներից մեկը՝ Քարի Յասինը. Պենտագոն
Պենտագոնը հայտարարել է Աֆղանստանում «Ալ-Քաիդա»-ի առաջնորդներից մեկի՝ Քարի Յասինի զոհվելու մասին: Պենտագոնի տվյալներով՝ նա պատասխանատու է տասնյակ խաղաղ բնակիչների, ինչպես նաև երկու ամերիկացի զինվորների մահվան համար; Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39396392]BBC-ի ռուսական ծառայությունը[/url]:
«Քարի Յասինը սպանվել է մարտի 19-ին օդային հարվածի արդյունքում: Քարի Յասինի մահը վկայում է այն մասին, որ ահաբեկիչները, որոնք վարկաբեկում են իսլամը և միտումնավոր թիրախ են ընտրում անմեղ մարդկանց, չեն խուսափի արդարադատությունից»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը:
Հատուկ ծառայությունների տեղեկություններով՝ պակիստանցի Յասինը կապված է «Ալ-Քաիդա»-ի հետ և մասնավորապես պատասխանատու է 2008 թվականի սեպտեմբերի 20-ին Իսլամաբադի հյուրանոցներից մեկում պայթյունի իրականացման մեջ: Այդ ժամանակ զոհվել էր 54 մարդ, այդ թվում Չեխիայի դեսպանը, վիրավորվել՝ 266-ը:
Նմանատիպ նյութեր
1094 դիտում
13:11 26-01-2014
Թաիլանդում բողոքի ակցիայի ժամանակ սպանվել է ընդդիմության առաջնորդներից մեկը
1228 դիտում
13:49 02-02-2014
Սիրիայում սպանվել է իսլամականների առաջնորդներից մեկը
1397 դիտում
15:52 06-12-2014
Պակիստանում սպանվել է «Ալ-Քաիդա»-ի առաջնորդներից մեկը
Այս բաժնից
901 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1369 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
943 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել