Վարազդատ Հարոյանը նորամուտը նշեց Լա Լիգայում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը նորամուտը տոնեց իսպանական Լա Լիգայում:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 2021/22 մրցաշրջանի 1-ին տուրում «Կադիսը» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Լևանտեին»: Հյուրերին` «Լևանտեի» ֆուտբոլիստներին, հաջողվեց խաղի 39-րդ րոպեին առաջ անցնել հաշվի մեջ: Չափազանց գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Մորալեսը:
«Կադիսը» կարողացավ խուսափել պարտությունից հանդիպման ավելացված ժամանակում: Գոլն իր ակտիվում գրանցեց Էսպինոն և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 81-րդ րոպեին:
Հաջորդ հանդիպումը «Կադիսը» կանցկացնի օգոստոսի 20-ին` «Բետիսի» հետ: