211652_close_icon
views-count21048 դիտում article-date 15:09 13-08-2021

Ռանչպար համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կասկածվում է համայնքին մոտ 14 մլն. դրամի վնաս պատճառելու մեջ․ «Առավոտ»

«Առավոտի» տեղեկություններով՝ ոստիկանության Արարատի մարզային վարչությունից տեղեկություններ են ստացվել, որ Ռանչպար համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Պողոսյանը մարտ ամսին թույլատրել է ապամոնտաժել Ռանչպար գյուղի 1-ին փողոցի հարակից տարածքում գտնվող դրենաժային ջրերի համար նախատեսված մոտ երկաթե, ինչպես 40 հատ բետոնե խողովակներ, որոնք վաճառել է Գուրգեն Ս.-ին։

Ըստ նույն տեղեկությունների՝ նշված խողովակների ապամոնտաժման և դրանց հետագա օտարման համար հիմք է հանդիսացել Ռանչպարի համայնքապետարանի և Գուրգեն Ս.-ի կնոջ՝ Գոհարիկ Օ.-ի մարտի 30-ին կնքված ծառայությունների մատուցման պայմանագիրը։ Համաձայն պայմանագրի՝ Գոհարիկ Օ.-ի Ա/Ձ-ի կողմից մարտի 30-ից մինչև ապրիլի 5-ը Ռանչպար համայնքի 1-ին փողոցով անցնող առուն ամբողջությամբ մաքրելու և դրենաժին միացնելու, ինչպես նաև Ռանչպար համայնքի 1Ա փողոցն ամբողջությամբ խճապատելու համար համայնքապետարանը պարտավորվել է Ա/Ձ-ին տրամադրել 1.400 մմ տրամագծով բետոնե 40 հատ 2 մետր երկարությամբ խողովակներ և 2000 լ. դիզելային վառելիք: Պայմանագրում երկաթյա խողովակների վերաբերյալ որևէ անդրադարձ չի կատարվել:

Այսպիսով՝ Արմեն Պողոսյանը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, Ռանչպար համայնքին պատճառել է մոտ 14 մլն. դրամի վնաս, որը յուրացվել է վերջինիս կողմից:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր