211652_close_icon
views-count4264 դիտում article-date 21:45 12-08-2021

Եվրոպա լիգա. «Ալաշկերտը» հաղթեց «Կայրաթին» և պատմական նվաճման հասավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտը» սեփական հարկի 3:2 հաշվով հաղթեց ղազախական «Կայրաթին:

Առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի ՝ 0:0: Այս խաղում «Ալաշկերտը» բավական ակտիվ սկսեց, սակայն հանդիպման հաշիվը բացվեց միայն 43-րդ րոպեին. աչքի ընկավ մեր թիմի հարձակվող Էմբալոն, սակայն ընդամենը կես րոպե անց հաշիվը հավասարեցրեց Աիբոլ Աբիկենը։

Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 50-րդ րոպեին, Էմբալոն «Ալաշկերտին» առաջ մղեց հաշվի մեջ՝ դառնալով դուբլի հեղինակ։ Սակայն 61-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո մրցակցի կազմում հաշիվը  հավասարեցրեց Արթուր Շուշենաչևը։ 1 րոպե անց Դենիս Պոլյակովը կանոնների կոպիտ խախտում թույլ տվեց Արտակ Գրիգորյանի հետ պայքարում ու ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից։

Չնայած թվային առավելությանն ու մրցակցի դարպասին ուղղված բազմաթիվ հարվածներին մեր չեմպիոնին չհաջողվեց հիմնական ժամանակում վճռել խաղի ելքն ու այն տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Այստեղ երկու րոպե անց ղազախական թիմը մնաց 9 հոգով. ուղիղ կարմիր քարտով դաշտից այս անգամ հեռացվեց «Կայրաթի» առաջին գոլի հեղինակ Աիբոլ Աբիկենը։

Լրացուցիչ ժամանակի առաջին կեսի ավարտին Ալեքսանդր Գլիշիչը մոտ տարածությունից գրավեց մրցակցի դարպասը և դա հաղթանակ ապահովեց «Ալաշկերտին»՝ 3:2:

Այսպիսով, «Ալաշկերտը» հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ մեծագույն նվաճման հասավ: Թիմը ԵԼ փլեյ-օֆֆ փուլում կհանդիպի շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» հետ, որին նույնիսկ պարտվելու դեպքում իր տեղը կունենա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր