211652_close_icon
views-count8940 դիտում article-date 16:04 12-08-2021

Ուկրաինացի գործարարը վաճառում է Ռոստովի մարզի ածխահանքերը. գնորդը ՀՀ քաղաքացի Ելենա Հովհաննիսյանն է

Ուկրաինացի ձեռնարկատեր Ռինատ Ահմետովի ԴՏԷԿ ընկերությունը վաճառում է իր ածխի ձեռնարկությունները՝ «Դոնսկոյ Անտրասիտ» ԲԸ-ն, «Սուլինանտրասիտ» ՍՊԸ-ն և «Օբուխովսկայա հանքերի կառավարում» ԲԲԸ-ն, որոնք գտնվում են Ռոստովի մարզում: Այս մասին հայտնում է kommersant.ru-ն: 

Ըստ թերթի՝ հանքավայրերի գնորդ կարող է դառնալ կիպրական Valleyton Investments Limited ընկերությունը: ՌԴ Դաշնային հակամենաշնորհային ծառայությունն արդեն հաստատել է իրավունքներ ստանալու նրա դիմումը, որը հնարավորություն է տալիս որոշել ԴՏԷԿ-ին պատկանող ընկերությունների գործունեության պայմանները: 

«Կիպրոսի ռեեստրում նշվում է, որ Valleyton-ի սեփականատերը Հայաստանի քաղաքացի Ելենա Հովհաննիսյանն է, այս անունը լայն ճանաչում չունի ածխի շուկայում», - գրում է kommersant.ru-ն:

Նմանատիպ նյութեր