211652_close_icon
views-count2288 դիտում article-date 15:47 14-12-2014

Հունաստանը վաճառում է կղզիները. 1-ին գնորդը ռուս միլիարդատերի աղջիկ է

Հունական 20 կղզիներ աճուրդի են հանվել: Առհասարակ, Հունաստանի կղզիները համարվում են ընտանեկան ժառանգություն եւ փոխանցվում սերունդներին, իսկ վաճառվում են բացառիկ դեպքերում, այն էլ՝ փոքր քանակությամբ: Սակայն Հունաստանում իրավիճակը փոխվել է: Տնտեսական ճգնաժամի հետեւանքով երկիրը վաճառում է 20 կղզի: Հայտնի է, որ դրանցից մեկը՝ Սկորպիոսը, արդեն գնել է ռուս միլիարդատերի աղջիկը՝ 25-ամյա Եկատերինա Ռիբոլովլեւան՝ 126 միլիոն եվրոյով: Իսկ Օքսիա կղզին գնել է արաբ շեյխ Համադ Բին Խալիֆան:

Նմանատիպ նյութեր