Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանը կարգապահական տույժի կենթարկվի. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ մարտի 30-ին նախատեսված է ՀՀ արդարադատության խորհուրդի նիստը, որի ընթացքում դռնփակ պետք է քննարկվի նաև դատավորներից մեկին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Ըստ տեղեկությունների՝ արդարադատության խորհուրդը քննելու է Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանին կարգապահական տույժի ենթարկելու հարցը: Դատական համակարգի պատասխանատուները, սակայն, այս պատմությունը փորձում են գաղտնի պահել, քանի որ դատավարական սխալ թույլ տալու այս պատմության արդյունքում այլ` համակարգային խնդիրներ կարող են ջրի երես դուրս գալ:
Մասնավորապես, նույն դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանը թերթի հետ զրույցում ասել է, որ Ելենա Քոչարյանի վարույթում 2 հազար գործ կա, տարեկան նա շուրջ 9 հարյուր գործ է քննում: Իսկ նման ծանրաբեռնվածության պայմաններում «որակի» մասին խոսելն անիմաստ է:
Այս դեպքում «որակը» արդարադատություն է, որի բացակայությունն անգամ դատավորներն են արձանագրում:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: