Թուրքիայի իշխանությունները փակում են Սոմայի բոլոր ածխահանքերը
                        Թուրքիան դադարեցնում է Մանիսա նահանգում գտնվող բոլոր ածխահանքերի շահագործումը: Այս մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: 
Նա նաև նշել է, որ Սոմայի ածխահանքերի փակումը բացասական ազդեցություն է ունենալու երկրի տնտեսության վրա: 
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Սոմա քաղաքի ածխահանքում տեղի ունեցած պայթյունին զոհ է գնացել 301 և վիրավորվել՝ 486 հանքափոր:
Հանքափորների մահվան հետ կապված երկրում մեծ ցույցեր սկսվեցին: Նախօրեին Ստամբուլում անցկացվող ցույցը բռնի ուժով ցրելու ժամանակ ոստիկանների կողմից արձակված ռետինե փամփուշտներից մեկը դիպել էր ցուցարարներից մեկի գլխին, վերջինս ստացած ծանր վնասվածքից մահացել էր:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

