211652_close_icon
views-count1647 դիտում article-date 15:25 12-08-2021

Հունաստանի ափերի մոտ բրիտանական նավ է խորտակվել. փրկարարները Էգեյան ծովից դուրս բերում ուղևորներին

Բրիտանական դրոշով նավը խորտակվել է Հունաստանի Միլոս կղզու մոտակայքում, սակայն բոլոր ուղևորներին հաջողվել է փրկել, հայտնում է Հունաստանի առափնյա պահպանությունը: Գրում է standard.co.uk

Միլոսի նավահանգստի տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել Միլոսից 16 ծովային մղոն դեպի հյուսիս-արևմուտք: Առափնյա պահպանության խոսնակ Նիկոլաոս Կոկկալասը հայտնել է, որ մոտ 30 մետր երկարությամբ զբոսանավում եղել է 17 ուղևոր:

Փրկարարական աշխատանքներին ներգրավվել են 2 ուղղաթիռ, 3 առափնյա անվտանգության պարեկային նավ, մասնավոր նավակ և մոտակայքում գտնվող 2 նավ, և Կոկկալասը հայտնել է, որ ողջ մնացածներին դուրս են բերում Էգեյան ծովից:

Թե ով է եղել զբոսանավում կամ ինչ ազգություն ունի, անմիջապես չի պարզվել: Զբոսանավի խորտակվելու պատճառը դեռ պարզված չէ:

Նմանատիպ նյութեր