Միայն նախանձներն են խոսում ֆեյր-փլեյը խախտելու մասին. ՊՍԺ-ի նախագահ
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելայֆին հերքել է այն տարածված կարծիքը, որ Եվրոպայի Սուպերլիգայի ստեղծման դեմ ակումբի դիրքորոշումը թույլ է տվել ՊՍԺ-ին ուշադրություն չդարձնել ֆինանսական ֆեյր-փլեյի վրա:
«Դա այդպես չէ, մենք հարգում ենք ֆինանսական ֆեյր-փլեյը: Եթե ուշադրություն եք դարձրել, մենք չորս բարձրակարգ ֆուտբոլիստ ձեռք ենք բերել անվճար: Մենք հիանալի աշխատեցինք տրանսֆերային այս պատուհանի ընթացքում և միշտ հարգել ենք կանոնները:
Սուպերլիգայի հետ սա ոչ մի կապ չունի: Այդպես խոսում են նախանձները:
Մենք գերազանց հարաբերություններ ունենք ՈւԵՖԱ-ի հետ, միշտ ազնիվ ենք եղել այդ կազմակերպության հանդեպ: Եվ մենք կենտրոնացած ենք միայն մեր նախագծի վրա, որը ոչ մի կանոն չի խախտում», ասել է Ալ-Հելայֆին: