«Միլանը» հեռացվեց Եվրոպայի Լիգայից՝ ֆեյր-փլեյը խախտելու համար
Մարզական արբիտրաժային դատարանը որոշում կայացրեց «Միլանի» և ՈւԵՖԱ-ի միջև վեճի առթիվ՝ ֆինանսական ֆեյր-փլեյի խախտման շուրջ:
Ֆեյր-փլեյի կանոնակարգի խախտման համար «Միլանը» հաջորդ մրցաշրջանում Եվրոպայի Լիգայում մասնակցելուց զրկվեց:
Հաղորդվում է, որ «Միլանը» ՈւԵՖԱ-ի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել, որ եվագավաթային մրցաշրջանին մասնակցելու թույլատվության փոխարեն նրանք մեկ տարով մեկ տարի ժամանակ կստանան, որպեսզի լուծեն ֆեյր-փլեյի բոլոր հարցերը:
Այս դեպքում «Միլանի» տեղը Եվրոպայի լիգայի խմբային փուլում կզբաղեցնի «Ռոման», իսկ «Տորինոն» կխաղա որակավորման փուլում: