ՌԴ-ն պատրաստ է օգնել Հայաստանին զինված ուժերի արդիականացման գործում. Շոյգու
Ռուսական ռազմական գերատեսչությունը պատրաստ է աջակցել հայկական զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխմանը: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Մոսկվայում ողջունելով Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին, գրում է tass.ru-ն։
«Մենք շատ ենք կարևորում ռազմական ոլորտում մեր համագործակցության զարգացումը, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում: Միևնույն ժամանակ, մենք պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների ծրագրի իրականացմանը: Դա հեշտ գործ չէ, բայց ես կարծում եմ, որ ձեր փորձով դա հնարավոր կլինի», - ասել է Շոյգուն:
Նա նշել է, որ հանրապետության տարածքում է գտնվում 102 -րդ ռուսական ռազմակայանը, որը լավ հագեցած է և անվտանգության երաշխավորն է: